Խանութներում այժմ մեծ քանակությամբ գունաներկեր կգտնեք, որոնք արդյունավետ կերպով ներկում են սպիտակ մազերը: Լավն այն է, որ այս նյութերն իսկապես ներկում են սպիտակ մազերը, սակայն վատն այն է, որ դրանք լի են քիմիկատներով և կարող են վնասել մազերը:
Ժամանակն է բնական ճանապարհով ներկել մազերը: Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, սակայն healthylifetricks կայքը ներկայացնում է դրանցից ամենաարդյունավետը:
Այս միջոցը չափազանց հեշտ է:
Պարզապես պետք է հետևել մի քանի քայլերի: Ձեզ անհրաժեշտ է կեղևազատել 5 կարտոֆիլ և պահել կեղևը: Ապա կեղևի վրա 2 բաժակ ջուր լցրեք: Եռացրեք, հենց սկսի եռալ, կրակն իջեցրեք և թողեք եռա ևս 5 րոպե: 5 րոպե անց հանեք կրակից և թողեք սառչի:
Երբ խառնուրդը սառչի, քամեք և լցրեք մեկ այլ տարայի մեջ: Ավելացրեք խնկունու եթերային յուղ:
Նախ՝ պետք է մազերին շամպուն քսել, ապա՝ լվանալ կարտոֆիլի խառնուրդով, այսինքն՝ շամպունը մաքրում եք կարտոֆիլի ջրով: Այնուհետև մազերը կարող եք հարդարել՝ ինչպես ցանկանում եք: