8/08 ընտրատեղամասում լարվածությանը խթանում են նաև ոստիկանները
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/08 ընտրատեղամասում վաղ առավոտից իրավիճակը չափազանց լարված է: Ինչպես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից փոխանցում է YerevanNews.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում մշտապես կուտակումներ, կրկնակի քվեարկության դեպքեր են եղել: 8/08 ընտրատեղամասում տեղամասի ՀՀԿ-ական ղեկավարը չի տիրապետում իրավիճակին, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ անկախ ընտրել են, թե՝ ոչ չեն հեռանում տեղամասից: Հատկապես լարված իրավիճակ է ՀՀԿ վստահված անձերի և «Ազպարեզ»ի դիտորդների միջև:
Քիչ առաջ, երբ «Առաովտ»-ի և «Lragir.am»-ի լրագրողները փորձում էին մտնլ տեղամաս երեք սևազգեստ երիտասարդներ նկարահանում էին լրագրողներին: Լրագրողների այն պնդմանը, թե իրավունք չունեք մեզ նկարահանելու, երիտասարդներն ասացին.«Մի հատ ձեզ կարգի հրավիրեք: Լավ ենք անում՝ նկարում ենք»:
Իսկ երբ լրագրողները տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին են մոտենում և խնդրում են նրան, որպեսզի միջամտի և արգելի իրենց ապօրինի նկարահանողներին, նրանք լրագրողներին ասացին, թե որև կերպ չեն կարող միջամտել, քանի որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: