YN.am-ի ( Yerevan News.am - Երևան Նյուզ լրատվական կայք ) տեղեկությունների համաձայն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Ոստիկանության 6-րդ վարչությունում դիմում է տվել՝ հայտարարելով, թե իր մասին վերջին շրջանում մամուլում առկա նյութերի հետևում կանգնած է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, և ըստ ամենայնի, վերջինիս ատենապետ Նարեկ Գալստյանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Նարեկ Գալստյանը երեկ ոստիկանությունում այս առթիվ բացատրություն է տվել, որտեղ նշել է, թե «մարադիոր»՝ այսինքն դիակապտ չէ, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանի դեմ ինչ-որ գործողություն ձեռնարկի:
Հիշեցնենք, որ մարադիոր են համարվում մահացած մարդկանց կողոպտողները: Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, տիկին Սարգսյանն առաջին անգամ չէ, որ դիմում է ոստիկանություն այս կամ այն հարցով: Մարտի 1-ից հետո, երբ քաղաքական դաշտում ընթանում էին ձերբակալություններ, օդից կախված լուրերի համաձայն տիկին Սարգսյանը մի քանի հոգու նկապտմամբ նույնպես սրտաբուխ տեղեկատվություն է տվել՝ այս կերպ ապահովելով իր ազատությունը: Ստացվում է, որ «գործ տալը» տիկին Սարգսյանի մոտ նոր գործելաոճ չէ: Ավելին, թիմից թիմ փախնելը նույնպես սույն տիկնոջ վարքագծի անբաժանելի մասն է: 2008-ին նա դավաճանեց Հնչակյան կուսակցությանը՝ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելու համար, մեկ տարի առաջ ՀԱԿ-ին՝ ԲՀԿ-ի ցուցակով տեղ զբաղեցնելու հույսով: Թե ով կլինի հաջորդը, մնում է միայն գուշակել: