Այսօր՝ մարտի 23-ին, Բրյուսելում ձերբակալվել է երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների իրականացման մեջ կասկածվող ևս մեկ մարդ:
Սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալվածը Նաջիմ Լաաշռաուին չէ: Նա վաղուց է գտնվում հետախուզման մեջ: Լաաշռաուին, ով նաև Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ է մեղադրվում, համարվում է նաև Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների կազմակերպման գլխավոր գործող անձը:
Այսօր ձերբակալված անձնավորության ինքնությունը դեռ անհայտ է:
Ինչպես տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ներից, նրան ֆիքսել է տեսախցիկներից մեկը, երբ Լաաշռաուին սայլակով քայլում էր երկու մահապարտների կողքով: Հետագայում նրանց ինքնությունները պարզվեց. մահապարտները Հալիդ և Բրահիմ Բակրաուի եղբայրներն էին: