ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 816 475 քաղաքացիներից ընտրության մասնակցել են 366 982-ը կամ 44.95%-ը։ Մասնակցության առավել բարձր մակարդակ գրանցվել է Աջափնյակում (53.33%) և Նորք-Մարաշում (53.09%)։ Ամենից պասիվը Մալաթիա-Սեբաստիա վարչականի շրջանի ընտրողներն են. 103 068 ընտրողներից մասնակցել են 36 431-ը (35.35%)։