Անհայտ անձը կրակ է բացել Գում Գափուի հայաբնակ թաղամասերից մեկում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու մոտ կիրակնօրյա պատարգից հետո:Այս մասին հաղորդում է Hurrietdailynews-ը: 

Անահայտ անձը յոթ անգամ օդ է կրակել եկեղեցու մոտ, որը խուճապ է առաջացրել եկեղեցում հավաքված մարդկանց մոտ:

Պատահարից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և սկսվել է հետաքննություն: Տեղի զննության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել են յոթ դատարկ փամփուշտներ, որոնք պատկանել են մեկ ատրճանակի:

Նշենք, որ Գում Գափուում է գտնվում Պոլսի հայոց պատրիարքարանը: