ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ:
1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:
Թիվ 7/15 ընտրատեղամասում իրար են ծեծում ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանն ու հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս են եկել տեղամասից, և ծեծկռտուքը շարունակվել է բակում:
Էրեբունու թիվ 13/29 (Մուշական) տեղամասի մոտ բազմաթիվ մեքենաներ են կուտակված, ինչպես նաև կան մարդկանց կուտակումներ: Նույն ընտրատեղամասի մոտ հավաքվել են թաղային հեղինակություն համարվող անձինք, որոնք ուղղորդում են քաղաքացիներին՝ ինչպես քվեարկել: Այս գործընթացը համակարգում է այդ տարածքի համատիրության ղեկավարը, որը նաև ՀՀԿ-ի վստահված անձն է:
2/09 Նույն հասցեում, նույն անուն ազգանունով, բայց տարբեր անձնագրերով երկու մարդ կա գրանցված, որոնք քվեարկել գնացել են, որից հետո նոր նկատվել է զուգադիպությունը:
2/09 ընտրատարածքում հայտնաբերվել է դատարկ ծրար: