Կենտրոն վարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերի հանձնաժողովների ՀՀԿ-ական անդամների մոտ նկատվել է ինքնազգացողության կտրուկ վատացում:
YerevanNews.am-ի տեղեկություններով հանձնաժողովի անդամները ընտրատեղամասում խմել են սուրճ, հյութեր, որից հետո սկսել են իրենց վատ զգալ: Նույնիսկ մի քանիսը ի վիճակի չեն եղել շարունակել իրենց աշխատանքը: Այս պահին դեռ հայտնի չէ պատճառը, հավանաբար քվեաթերթիկների հաշվարկից հետո այս խնդրին կանդրադառնան: