Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է  437 021 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց hանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ նրա, այս տվյալները նախնական են, ստացվել են էլեկտրոնային եղանակով:
 
Ըստ վարչական շրջանների մասնակցության պատկերը հետևյալն է.
 
Աջափնյակ` 49 954 ընտրող կամ 61,20 տոկոս 
Ավան` 22 459 ընտրող կամ 59,32 տոկոս 
Արաբկիր` 49 526 ընտրող կամ 52,83  տոկոս 
Դավիթաշեն`16 923 ընտրող կամ 54,30 տոկոս 
Էրեբունի` 46 337 ընտրող կամ 50,96 տոկոս 
Կենտրոն` 44 471 ընտրող կամ 47,79 տոկոս 
Մալաթիա-Սեբաստիա`46 278 ընտրող կամ 44,90 տոկոս 
Նոր Նորք` 53 665 ընտրող կամ 54,72 տոկոս 
Նորք-Մարաշ` 6 308  ընտրող կամ  62,33 տոկոս 
Նուբարաշեն`4 669  ընտրող կամ 59,95 տոկոս 
Շենգավիթ` 66 750 ընտրող կամ 59,49 տոկոս 
Քանաքեռ-Զեյթուն` 29 681 ընտրող կամ 52,22 տոկոս 
 
Հիշեցնենք, որ Երևանում ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է: