«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում բարեհաջող հորով-մորով անելուց հետո, ընտրությունների նախաշեմին իշխանությունը փորձելու է «դիվիդիներ» շահել ժողովրդի մոտ` կատարելով կադրային-քաղաքական այնպիսի շարժեր, որոնք «կբխեն» բուն ժողովրդի և հանրության սրտից, ինչին արդեն իսկ ձեռնամուխ է եղել ոստիկանությունը` համակարգը մաքրելով:

Կադրային փոփոխություններից զերծ չեն մնալու նաև մնացյալ ոլորտներն ու կառույցները: Ասում են նաև, թե արմատական այդ շարժերի ընթացքում չի բացառվում նաև կառավարության ղեկավարի փոփոխությունը»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։