Այսօր ժամը 20.00-ի դրությամբ թիվ  20/27  ընտրատեղամասում քվեարկությունն ավարտված էր:

Հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, քարտուղար Արամայիս Մինասյանն ու  մյուս անդամները քվեարկությունն ավարտված համարեցին և սկսեցին քվեաթերթիկների հաշվարկը, որի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը`

1 Առաքելություն կուսակցություն 7

2 ԲՀԿ 61

3 Բարև Երևան 86

4 ՀԱԿ 37

5 ՀՅԴ 40

6 ՀՀԿ 233

7 ՕԵԿ 40

Անվավեր քվեաթերթիկների թիվը 20

Ընդամենը 524 քվեաթերթիկ

Նշենք նաև, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվը եղել է 1224,  որից բացի այլ ցուցակներում քաղաքացիներ չեն եղել:

 Ժամը 22.00-ին հանձնաժողովի անդամներն արդեն  կազմեցին արձանագրություն, որի տակ ստորագրեցին բոլոր անդամները:

Խախտումների վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել:

Հանձնաժողովում անդամներ չի ունեցել առաքելություն կուսակցությունը: