Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «ATV» հեռուստաընկերության նոր՝ «Աբելի քույրը» հեռուստասերիալում այսուհետև նկարահանվելու է նաև սերիալային դերասան Դավիթ Մարդյանը։

Դավիթը մարմնավորում է հայրենասեր, բարի, նվիրված զինվորի։

Ստեղծագործական անձնակազմը բավականին երկար և բարդ նկարահանման օր է ունեցել, հնչել է կրակոցներ, եղել է պայթյուն. նրանք նկարահանում էին դիվերսիոն ներթափանցման փորձ, որի ժամանակ սահմանին ծառայող Դավիթ Մարդյանը վիրավորվում է։