Երկար ձգվող հարաբերությունները ամուսնությամբ են ավարտվում 10-ից 1 դեպքում:

Վիճակագրության համաձայն` զույգերի գերակշիռ մեծամասնությունը բաժանվում է: Մի երկարաձգեք Ձեր հարաբերությունների օրինականացումը, եթե կարծում եք, որ գտել եք այն միակին, ում հետ արժի կապել ամբողջ կյանքը: Շտապեք ամուսնանալ, եթե…

1. Դուք հանդիպում եք սիրելիի հետ գրեթե ամեն օր: Միասին եք անցկացնում օրվա մեծ մասը և նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչպես կարող եք մի քանի օր ապրել առանցնրան տեսնելու:

2. Այն ժամանակ, երբ միասին չեք, անդադար խոսում եք հեռախոսով, հաղորդագրություններ եք ուղարկում միմյանց: Դուք անընդհատ փորձում եք նույնիսկ հեռվից կապ պահպանել միմյանց հետ:

3. Ձեր խանդը հասել է մաքսիմումին: Շրջակայքում միայն կասկածելի մարդիկ են, որոնք ցանկանում են հեռացնել Ձեր սիրելիին Ձեզնից:

4. Ձեր սեռական հարաբերությունները վաղուց արդեն կայուն են: Դուք հասկանում եք իրար անգամ հայացքից:

5. Ձեր բարեկամները, ծնողները, ընկերները լավ գիտեն,որ դուք մեկ ամբողջ եք, իսկ ավելի ճիշտ, որ շուտով ընտանիք եք կազմելու:

6. Ձեր երկուսի ծնողները ծանոթացել են: Եվ հնարավոր է՝ նույնիսկ հանդիպած չլինեն, պարզապես միմյանց մասին հաճախ լսել են, հեռակա կարգով շփվել:

7. Դուք վաղուց արդեն չեք ափսոսում գումար ծախսել մեկդ մյուսի համար: Փոքրիկ նվերներից անցնում եք արդեն ավելի արժեքավորներին: Ձեզ մոտ կուտակվում է ընդհանուր բյուջե:

8. Ձեր սիրելիի հարազատներին, քույրերին,եղբայներին ընդունում եք ինչպես Ձեր հարազատին: Շփվում եք նրանց հետ ավելի շատ, քան Ձեր հարազատ քրոջ կամ եղբոր հետ:

9. Դուք արդեն միասին հանգստանալու փորձ ունեք: Հանգիստ ոչ թե մեկ օրով, այլ որոշ չափով հեռավորության վրա այնտեղից, որտեղ ապրում եք և մի քանի օրով: Իսկ եթե չունեք այդպիսի փորձ, ապա շտապեք. ամառ է:

10. Դուք պարբերաբար փորձում եք միասին ապրել: Ասենք' մեկիդ ծնողները քաղաքում չեն, և հարմար առիթի դեպքում բաց չեք թողնում հնարավորությունը:

Եթե Ձեր զույգին համապատասխանում է միայն 4-6 նախանշան, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Դուք դեռ չեք հասել Ձեր հարաբերությունների կուլմինացիային:

Իսկ եթե համապատասխանում է 6-10 նախաամուսնական նշան, համարեք, որ Ձեր հարաբերությունների պիկ ժամն է:

Ճիշտ ժամանակն է որոշում կայացնել: Իսկ որոշումը շատ պարզ է' շտապեք ամուսնանալ: