«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի
Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արին-Բերդի 3-րդ, 5-րդ փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:
ս.թ. մարտի 29-ին ժամը 08.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 08.00-ն կդադարեցվի`
Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի,
Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի, Այնթապ համայնքի ջրամատակարարումը:
ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի`
Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Աճեմյան փող. 3-րդ նրբանցքի,
Շենգավիթ վարչական շրջանի` Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: