«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր «Արքայաձոր» ռեստորանում ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը որոշել է հանդիսավորությամբ նշել հոր՝ «Ուրարտու» արտադրական միավորման կամ Երևանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ռազմիկ Դարբինյանի ծննդյան 80-ամյակը։

100-ից ավելի հյուրեր են ներկա լինելու։ Մենք տեղեկացանք, որ Հայրենական ապրանքարտադրողների միությունն անգամ պատվոգիր է նախատեսում նրան շնորհել՝ երկարամյա վաստակի համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: