«Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է: Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են:

«ՉԻ»-ն երեկ նոր մանրամասներ իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից:

Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ազդեցության տակ: Դա հաստատվել է նաև փորձաքննությամբ: Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմից» ներկայացուցիչների մասին է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևոր Ազիզյանը, ինչպես նաև մարզի իրավապահ կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: