Տարիների ընթացքում ցանկացած բնական կուրծք կախվում է՝ նմանվելով «սպանիելի ականջների»:
Այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մինչդեռ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ենթակա են շտկման:
1. Ձգույշ եղիր դիետաների հարցում
Մեծ կուրծքը կարող է իրոք ավելի շուտ կախվել, քան փոքրը. այն ավելի ծանր է: Սակայն քաշի արագ կորուստն ու վերականգնումը շատ ավելի կրիտիկական են համարվում, քանի որ մաշկը չի հասցնում հարմարվել ծավալի փոփոխություններին և սկսում է կախվել:
2. Հրաժարվիր քաղցրից
Ածխաջրերը (խմորային ուտելիքն ու քաղցրավենիքը), ինչպես պարզվում է, կանխում են մաշկի կոլագենի առաջացումը… իսկ կաթնագեղձի ողջ ծանրությունը հենվում է մաշկի վրա, այլ ոչ թե մկանի: Որքան շատ լինի կոլագենը, այնքան ավելի բարձր կլինի կուրծքը:
3. Հանիր կրծկալը
Բժիշկ-մամոգրաֆների մեծ մասն այն կարծիքին է, որ կրծկալը չի պաշտպանում կուրծքը կախվելուց. ընդհակառակը՝ շարունակական աջակցությունը թուլացնում է կրծքի բնական միացությունները: