ԿԸՀ–ն ներկայացրել է նախնական տվյալները բոլոր 464 տեղամասերից։ Ըստ այդմ նվազագույն անհրաժեշտ շեմը հաղթահարում են 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան դաշինքը:
ՀՀԿ-ն ստացել է ձայների 55.89%-ը, ԲՀԿ-ն` 23.07-ը և «Բարև Երևան» դաշինքը` 8.48%: Մյուս 4 կուսակցությունները չեն հավաքել անհրաժեշտ 6% ձայները, հետևաբար նրանց բաժին հասած 12.56% ձայները ևս կբաշվեն ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի միջև։ Արդյունքում ձայների վերջնական բաշխումը կունենա հետևյալ տեսքը՝ ՀՀԿ՝ 62.91, ԲՀԿ՝ 25.97 և «Բարև Երևան» դաշինք՝ 11.12%: Ավագանու անդամների քանակը նախնական տվյալներով կունենա հետևյալ բաշխումը. ՀՀԿ 41 անդամ, ԲՀԿ՝ 17 անդամ և «Բարև Երևան» դաշինք՝ 7 անդամ։