Վրաստանի նախագահ Sky news գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի հետ հանդիպմանը և մեկնաբանել այն լուրերը, թե իբր Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչներ Թամերլան և Ձոխկար ցախկաևները զորավարժությունների անցել Վրաստանում:

Մասնավորապես Վրաստանի նախագահը նշել է,«Դա հատուկ ռուսական քաղաքականություն է: Նրանք այդ մասին հաստատում են արդեն մի քանի տարի: Ես կցանկանայի շեշտել, որ Վրաստանը լուրջ ներդրում է ունեցել ահաբեկչության դեմ պայքարում: Աֆղանստանում մեր զորախումբը իր թվով երկրորդն է Ամերիկայից հետո մեկ շնչի հաշվով: Մենք մեծ կորուստներ ենք ունեցել այնտեղ: Մենք նաև ՆԱՏՕ-ի ակտիվ անդամներից ենք»:

Սաակաշվիլին նաև ավելացրել է, որ ինսունականներին Ռուսաստանը Վրաստան էր ուղարկում մեծ թվով չեչեններ, որոնք այնտեղ ռուսական անվտանգության աշխատակիցների, ՀԴԲ-ի գլխավորությամբ զինավարժություններ էին անցնում: 90-ականներին նրանք պայքարում էին վրացական զորքերի դեմ Աբխազիայի անջատողականների կողմից: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Շամիլ Բասաևը առաջին ռազմական փորձը ստացել է Վրաստանում` կռվելով Ռուսաստանի և տեղի անջատողականների կողմից:

Սաակաշվիլին նաև հերքել է այն լուրերը, որ Ձոխակև եղբայրները եկել են Վրաստանից: