Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդա նահանգում Ֆորտ Լոդերդեյլ ծովափին Ջենիֆեր Լոպեսի հարցազրույցի ժամանակ: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Ռոբ Մարչիանոն, որի հետ երգչուհին խոսալիս է եղել հրաձգության ժամանակ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են, որ ծովափին գտնվող ոչ մի անձ չի վիրավորվել:

Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է կրակողի որոնումներով: