Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի մարտի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են երկու ազերի զինծառայողներ՝ լեյտենանտ Ղալիբ Զուլֆուղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը... Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի "բախումը" տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում...
Հ.Գ. Զավեշտալին այն է, որ Բաքվի ԶԼՄ-ները այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝ "Մարտեր Ղարաբաղում"... Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի, Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև, երևի միայն Իլհամ Ալիևը գիտի...
Ինչ վերաբերվում է զոհերի թվին, ապա փորձը ցույց է տալիս, որ եթե Բաքուն ընդունում է, որ գեթ մեկ զոհ ունի, ապա զոհերի թիվը անհամեմատ մեծ է... Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին...
Գագիկ Համբարյան