Մի կապիտան կար, վաշտի հրամանատար: Հիմա արդեն մայոր է, գումարտակի շտաբի պետ: Մի օր պատմում էր:
- Երբ լեյտենանտ էի, նոր էի մտել ՊՆ, պոստեր էինք բարձրացել , ես դիրքի ավագն էի: Արևոտ մի օր, դուրս էի եկել տարածքն էին ուսումնասիրում, գնացի խրամատ , վերցրեցի հեռադիտակը ու սկսեցի նայել թշնամու դիրքերին: Մեկել տեսնեմ թշնամին ՝ խրամատից դուրս եկած, նստել է քարի վրա, երկար թզբեղը ձեռքը, ծխում է , երկինք նայում ու թզբեղը պտտացնում: Նշան բռնեցի ուղիղ գլխին: Արյունս եռում ա, ձեռքերս դողում: Մտքիս երկու բանա գալիս ՝ 6-րդ պատվիրան ՝ Մի սպանիր.... Հողը արյունով են պահում: Մի քանի վարկյանը մի քանի օրա թվում: Ծխում ա, գոնե գնար, կմտածեի , որ չհասցրեցի նշան բռնեմ ... բայց նշանը վաղուց բռնած էր, գլուխն էլ չէր շարժում , կարծես ֆիկսել էր նշանս: Մի սպանիր, մի սպանիր, մի սպանիր......: Կրակեցի...: Կրակեցի ոտքից մի քանի սանտիմետր կողք՝ քարին: Տեղից թռավ ու մի վարկյանում կորավ: Սիրտս չտարավ անզեն մարդու վրա կրակեմ: Կողքը , եթե զենք դրված լիներ կկրակեի , բայց անզեն, նստած մարդուն չկարողացա կրակեմ: Բայց ինքը կկրակեր, ինքը հաստատ կկրակեր: Թուրքի սպան ու զինվորը տարբերվում են մերոնցից: Մենք գյուղացուն չենք կարում կրակենք, մենք օդում անիմաստ փամփուշտներ վատնելով մեր զինվորի դուխը չենք փորձում բարձրացնենք: Դե իրանք մի ձև պետքա՞ պոստ պահեն: Էտ կրակոցն էլ որ չանեն դիրքի զինվորները գիշերը վախից կփախնեն: Մարդու վրա կրակելը հանաք բան չի, եթե նույնիսկ թշնամիդա կանգնած դիմացդ ու հնարավորություն չունի ողջ մնալու:
Հ.Գ. Հայ սպային ու զինվորին մի համեմատեք թշնամու հետ ու մի պահանջեք , որ թշնամու հետ հավասար կրակեն: Մենք կրակում ենք մի անգամ , բայց գիտենք ուր ենք կրակում: Անիմաստ կրակոցներով ոչինչ չես անի: Բայց նաև մի մոռացեք , որ սպանված ամեն մի զինվորի կամ գյուղացու համար, պատասխան կրակի դեպքում զոհվում են մի քանի անգամ ավելի շատ թշնամիներ: Սենց իրական պատմություններ շատ կան ու որոշել եմ կամաց-կամաց պատմեմ բոլորը, որոնք լսել եմ անձամբ դեպքին ներկա եղածներից: Դեպքերը կպատմեմ անանուն , որովհետև բոլորը միաբերան խնդրել են , որ հանկարծ չխոսվի դրանց մասին:
Աշոտ Ասատրյան