Ադրբեջանում գնալով աճում է երիտասարդ թմրամոլների թիվը: Ադրբեջանի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովայի խոսքերով Ադրբեջանում վերջին տարիներին թմրամոլների թիվը 10 անգամ աճել է: Եթե նախկինում թմրանյութ էին օգտագործում մեծ մասամբ մեծահասակները , ապա հիմա «Սպիտակ մահը» անարգել մտել է դպրոցներ և մեծ քանակությամբ երիտասարդներ, մասնավորապես աղջիկներ , տառապում են դրա ձեռքը: Գրեթե ամեն օր միլիոնավոր մանաթներ են ծախսվում դրա դեմն առնելու համար, բայց այդ ամենը ոչ մի օգուտ չի տալիս: Պաշտոնական տեղեկություններով Ադրբեջանում գրանցված է շուրջ 28.656 թմրամոլ: Նրանցից 11.400-ը Բաքվում են: Այս թվերը պաշտոնական գրանցված թմրամոլներն են , դեռ քանի հոգի էլ կան , որ գրանցված չեն: Նույն տեղեկության համաձայն թմրամոլների մեծ մասը թմրանյութ առաջին անգամ օգտագործել են 15 տարեկանում: Գլխավոր նարկոլոգի տեղեկություններով թմրամոլությունը մեծ խնդիր է դարձել դպրողների և ինիստիտուտների համար: Վերջին մեկ տարում աղջիկների շրջանում թմրամոլների թիվը ավելացել է 5.4%-ով: Դիսպանսերներ դիմողների մեծ մասը 16-17 տարեկան երիտասարդներ են : Կան նաև 7-րդ դասարանի աշակերտներ: Դիսպանսերներից մեկում հանդիպում կա նաև 8 տարեկան թմրամոլներ: Դեղատներում ազատ վաճառվում է թմրամոլների մոտ հաճախ հանդիպող ՝ «Лирика» և «Трамал» դեղորայքները:
Աշոտ Ասատրյան