Վերջերս Ռուսաստանի կողմից հրապարկավեց իբր հայկական զինված ուժերի զենքերի մասին տեղեկություն: Այդ ամենից հետո Ադրբեջանը սկսեց իրեն տարօրինակ պահել, բայց վերջնական սարսափը պատեց նրան , երբ իմացավ որ այդ ամենը դեռ մի մասն է և բաներ կան , որ ինքը տեղյակ չէ դրանից, ավելի ճիշտ գլխի է ընկնում , բայց հաստատ չգիտեր: Նրանց վերջնական սարսափի մեջ է գցում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը Կոմանդոսը: Գեներալը պատերազմի տարիներին շատ անգամ է սարսափի մեջ պահել ադրբեջանական զորքերին, բայց ինչպես տեսնում ենք պատերազմից հետո ևս չի թողել այդ սովորությունը: Կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ Կոմանդոսը հասկացրել է , որ Ռուսաստանի կողմից հրապարակած այդ ցանկը միայն այսբերգի գագաթն է, և Հայաստանը ունի այնպիսի զենքը, որի օգտագործման ժամանակ Ադրբեջանը նույնիսկ չի նկատի թե ինչպես մի ամբողջ հողակտոր գնաց գրողի ծոցը: Վերջում, ադրբեջանցիների կասկածները հաստատելու համար, գեներալը ավելացրել է , որ Ադրբեջանը կասկածներ ունի, որ մենք այդ զենքը ունենք, ու դա նրանց համար այդքան էլ նորություն չի լինի: Կոմանդոսը զենքի անունը կամ տեսակը չի ասել, բայց արդեն քանի տարի է Ադրբեջանը կասկածում է , որ հայերը ստեղծել են այսպես կոչված «Կեղտոտ միջուկային ռումբ» /Грязная Бомба/ կոչվող զենքը: Այս քիմիական զենքը իրոք իրենից սարսափ է ներկայացնում: «Կեղտոտ միջուկային ռումբ» ունենալու մեջ կասկածվում է նաև Ռուսատանը և ԻՊ-ը:
Եթե իրոք մեզ մոտ կարողացել ենք հավաքել այդ ռումբը ապա Ադրբեջանի հիստերիան շատ տեղին է, քանի որ նրա օգտագործումից հետո շատ դժվար կլինի հիշել այդ երկրի մասին:
Հ.Գ. «Կեղտոտ միջուկային ռումբը» բաղկացած է պայթուցիկ նյութերից՝ ռադիոակտիվ հիմքի վրա։ Դրա բեկորները երկար ժամանակով շրջանը կյանքի համար ոչ պիտանի են դարձնում:
Աշոտ Ասատրյան