Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մովսես Երեմյան և Աննա զույգը փետրվար ամսին օրինականացրել է իրենց հարաբերությունները զագսում:

Մովսեսի և նրա ամերիկաբնակ հարսնացուի հարսանիքը տեղի կունենա ապրիլի 3-ին։

Զույգը պատրաստվում է պսակադրվել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը կայանալու է «Օջախ» ռեստորանային համալիրում. նորապսակներին գալու են շնորհավորելու 300-ից ավելի հյուրեր, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: