Նախընտրական զարգացումների շեմին կուսակցություններն ակտիվ քարոզարշավ էին վարում, մասնավորապես ոմանց քարոզարշավը, տրամաբանորեն ուղեկցվում էր քարոզչական նյութերով:
Քաղաքապետ առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չզլացավ: Նրանց բոլորն էլ շրջեցին Երևանով մեկ, զրուցեցին քաղաքացիների հետ, ձեռք սեղմեցին, բարևեցին, խոստումներ տվեցին, ոմանք անգամ քաղաքացիների հետ հաց կիսեցին:
Այս զարգացումների շեմին, ամենազավեշտալին ընտրությունների նախօրեին բաժանված ընտրակաշառքներն են :Ճիշտ է, դդումի մուրաբաներ, ծիրանի կոմպոտներ չեն բաժանել, բայց դրա փոխարեն բավականին կլորիկ գումարներ շրջանառվեցին : Փաստարկած ապացուցներ այդ ամենի համար պետք չէր, քանի որ ինչպես ընտրություններն անցան «թափանցիկ», անպես էլ ընտրակեղծարարներն էին թափանցիկ:
Այս տարի գրագիտությունը խրախուսելու համար մամուլը գրեց, որ ՀՀԿ-ն բաժանում է գունավոր գրիչներ (հավանաբար իրենց վաճառաված քաղաքացիների ձայները տարբերելու համար): Քվաթերթիկները բացելու ընթացքում, YerevanNews.am-ի լրագրողը ֆիքսեց, որ մի շարք ընտրատեղամասերում, կարծես թե ՀՀԿ–ի գիչներն անցել էին ՀՅԴ–ի ընտրողների ձեռքը:
Մանավորապես` 10/09 ընտրատեղամասում ՀՅԴ–ի օգտին քվեարկել էին շուրջ 103 հոգի, որոնցից 8-ը կարմիր գիչով էր քվարկել, մեկը` նարնջագույն , մեկն էլ` կարմիր և նարնջագույն: Բնականաբարմ սա որակել ընտրակեղծիք այն ամենի հետ համեատած, ինչ կատարվում էր ընտրություններից առաջ և ընտրությւոններից հետո, կարելի է պարզապես «խաղ ու պար» համարել: Քավ լիցի, գունավոր, թե անգույն գրիչներով, բայց ՀՅԴ-ն ստացավ չնչին ձայներ:
Հ.Գ.Ի դեպ, պետք է նշենք, որ ընտրություններից արդեն հայտնի դարձած քաղաքական գործիչ Չակ Նորիսը` Հայաստանում ունի հավատարիմ ընտրողների ձայներ: Խոսակցություններ են պտտվում, որ միայն նա է, որ այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանել: