Մոսկվայում տեղի ունեցած կովկասցիների բախումը ավարտվել է զոհով և ոստիկանությունից հետապնդումով չեչենական համարի մերսեդես մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին նշում է Московский Комсомолец պարբերականը:

Քննիչները քրեական գործ են հարուցել Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած բախումներից հետո, որոնց մասնակիցներից մեկը վիրավորված է եղել:

Կիրակի երեկոյան արտակարգ իրավիճակի մասին հաղորդագրությունը ստացվել է Նիժնիյե Պոլյա տուն 23-ից: Վեճի ժամանակ մի քանի մարդ վիրավորվել են, որոնցից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել և տեղում մահացել: Վիճաբանության մի քանի մասնակիցներ այնուհետև փախուստի են դիմել, որոնց հետապնդել է ոստիկանությունը:

«Քրեական գործ է հարուցվել տեղի ունեցած վիճաբանության հետ կապված, որի արդյունքում մեկը մահացել, իսկ երկուսը ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Մոսկվայի բժշկական կենտրոն»,- նշված է քննչական կոմիտեի ստացած հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ ձերբակալվածները շարժվելիս են եղել չեչենական համարներով Mercedes-Benz Gelandewagen ավտոմեքենայով: Տարբերականերից մեկի համաձայն կոնֆլիկտի պատճառը եղել է երկու մրցակից բիզնես խմբավորումների միջև ավտոմեքենայի բիզնեսի վերաբաշխումը: