Մարտի 29-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Սերոբի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել՝ 06.42-ին:
Մասամբ այրվել է 1964 թ. ծնված Ա. Տ.-ին պատկանող բնակարանի ննջասենյակի (մոտ 10 քմ) գույքը և ջերմահարվել լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 6 քմ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Տ-ը (դեմքի շրջանում այրվածքներով) ինքնուրույն դուրս է եկել բնակարանից: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: