Դերասանուհի Անուշկա Մարգարյանն օրերս հարսի զգեստով լուսանկար էր հրապարակել, ինչը շատերին մտածելու առիթ էր տվել, որ Անուշկան և իր սիրելին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը գաղտնի ամուսնացել են։

Սակայն նման բան չկա։ Դերասանուհին հարսի զգեստ է հագել, քանի որ «Առաջնորդները» հեռուստասերիալում, ըստ սցենարի, ամուսնանում էր։