Ապրիլ ամսվա վերջին Էրոս Ռամազոտտիի Հայաստանում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել: Նա չեղյալ է հայտարարել իր համաշխարհային Perfetto տուրնեի համերգները Ռուսաստանում, Հայաստանում և Էստոնիայում։
Կազմակերպիչները խորապես զղջում են, որ մարտի 26 Մինսկում անցկացրած համերգից հետո ստիպված են Էստոնիայի, Հայաստանի և Ռուսաստանի շոուները չեղյալ հայտարարել՝ ռուսաստանյան «Глобальные коммуникации» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պայմանավորվածությունների խախտման պատճառով։