«ՌուսսՆեֆտ» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որի մասին այս օրերին խոսում է ողջ Մոսկվան, իր շարունակությունը կունենա Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:
Ըստ ինգուշեթական ավանդույթների՝ հարսանիքը կարող է նշվել 7 օր, 7 գիշեր: Հայտնի է, որ Լոնդոնում կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու միայն ամենամոտ բարեկամներն ու ընկերները, որոնց համար ելույթ կունենան Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն: