Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կենտրոնի իմ սիրելի բնակիչներ
Երախտապարտ եմ և շնորհակալ ընտրություններին ձեր մասնակցությունը ցուցաբերելու և Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանին՝ ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեր քվեն տալու համար: Այս ընտրությունների արդյունքները համարում եմ ձեր բարեկեցությանն ու բարօրությանն ուղղված մեր աշխատանքների գնահատականը: Ձեր կողմից ստացած վստահությունը ավելի է պարտավորեցնում մեզ: Ուրեմն միասին դեպի Ավելի լավ Երևան: Չէ որ մենք միասին կարող ուժ ենք:»