««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է վերանորոգել իր աշխատասենյակը: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ նախարարը նախագահի հետ ԱՄՆ-ում է, սա հարմար առիթ է աշխատասենյակը վերանորոգելու համար: Նա դեռ նախարարության աշխատակիցներին ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ կփոխի գույները: Հիմա աշխատասենյակի գույները փոխարինում է իր համար աշխատանքային, պարզ գույներով»: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարությունը նոր է տեղափոխվել այս տարվա սկզբին շահագործման հանձնված ՀՀ կառավարության՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շենք:
Լևոն Մկրտչյանն էլ զբաղեցնում է նախկին նախարար Արմեն Աշոտյանի ճաշակով հարդարված և կահավորված աշխատասենյակը, որի առաջին օգտագործողն ինքն է, քանի որ նախկին «տերը» այդպես էլ չհասցրեց այն վայելել: և այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ կա՛մ Արմեն Աշոտյանն այնքան վատ ճաշակ ունի, որ ըստ նրա ճաշակի ձևավորված պայմաններում հնարավոր չէ աշխատել, կա՛մ էլ Լևոն Մկրտչյանն է չափից ավել քմահաճ, որ նույնիսկ մի քանի ամիս չի ցանկանում սպասել, որպեսզի առկա հարդարումը գոնե մի փոքր հնանա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: