«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վերջին երկու տարիներին սկսել են պարբերական բնույթ կրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ևս որևէ կերպ ազդեցություն չեն ունենում:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ ինչն է պատճառը, որ համանախագահների կոչերն արդյունք չեն տալիս: Ըստ Հարությունյանի՝ միանշանակ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ո՛չ հիմնախնդիրը կարգավորել փոխհամաձայնության միջոցով, ո՛չ էլ ստատուս քվոյի պայմաններում բանակցել: «Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար, այդ պատճառով նախընտրում է հայրենասիրության քողի տակ հոխորտալ՝ «հայկական սպառնալիքի» և «կորուսյալ հայրենիքի» միջոցով սեփական իշխանության ամրության հարցերը լուծելով: Գլխավոր պատճառը, բնականաբար, Բաքվում է, սակայն միջազգային հանրությունը ևս անելիք ունի այդ ուղղությամբ»,- ասաց ԼՂՀ վարչապետը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: