Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Քրիստինե Պեպելյանը վերջին օրերին գտնվում է Լոս Անջելեսում, որտեղ ապրիլի 8-ին հանդես կգա մենահամերգով:

Երգչուհու մտերիմ ընկերուհին՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Աննան, ընտանիքի հետ նույնպես գտնվում է ԱՄՆ-ում:

Երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` Աննայի ու նրա երկու դուստրերի հետ.

«Մեկ տարի առաջ այս օրերին Դուբայում էինք, Ան, այսօր միասին Լոս Անջելեսում ենք:
Հ.Գ. Վայելեք կյանքն ու գնահատեք ձեր ընկերներին… կյանքը հիասքանչ է»,- լուսանկարին կից գրել է Քրիստինեն։