«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի: «Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով: Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել. վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է` ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է` կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը` կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը, սակայն, մեր տեղեկություններով, այս տարբերակի ջատագովներից է նաև ԵԱՏՄ «համայն» վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ըստ նույն աղբյուրների, քանի որ ունի բանկային և դրամային քաղաքականության մեծ փորձ, ԵԱՏՄ ընդհանուր շուկա ձևավորելու համար փորձելու է կիրառել ընդհանուր վալյուտայի «իդեա-ֆիքսը»` սկսելով Հայաստանից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: