Երևանի Արաբկիր վարչական Շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հարգարժան պարոն Տարոն Մարգարյան, Արաբկիր վարչական շրջանի ողջ աշխատակազմի և իրենց վստահության քվեն տված հազարավոր արաբկիրցիների անունից, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ համոզիչ հաղթանակի առիթով: Արաբկիրն ընտրել է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ տանող ճանապարհը»