Երեկ՝ մարտի 30-ին, տեղի ունեցավ Paparazzilife.am կայքի մրցանակաբաշխությունը: Պարգևատրվեցին շոու-բիզնեսի և արվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Երեկոյի հանդիսավարներն էին Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը, իսկ գեղեցիկ ելույթներով հանդես եկան Նիկ Եգիբյանը, Սոնե Սիլվերը, Հայկ Պետրոսյանը, Լիդուշիկը, Իսկուհի Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյան և Վագա Ստեփանյան դուետը: Իր կատարումով բոլորին հուզեց նաև փոքրիկ Էրիկ Զաքյանը: Իսկ երեկոյի ռիթմերը ապահովեցին DJ-ներ Հայկ Սոլարն ու Առնի Ռոքը: Բացի մրցանակակիրներից կայքի կողմից հանձնվեցին նաև շնորհակալագրեր՝ այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցեցին նախագծի կայացմանը, իսկ ոմանք էլ ստացան շնորհակալագրեր երկարատև համագործակցության համար:

Ստորև ներկայացնում ենք անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին՝


1. Սոնա Շահգելդյան «Լավագույն վոկալ»

2. Աբել Աբելյան «Լավագույն մանկավարժ դերասան»

3. Ջուս «Exstraordinary երգչուհի»

4. Նարինե Մանուկյան «Տարվա բարեգործ»

5. «Ավենյու 37/Արամ Անտինյան» - «Լավագույն բարեգործական նախագիծ»

6. Էրիկ Զաքյան «Տարվա Հայտնություն»

7. Լիլի Շահումյան - BY LILI - «Տարվա Հայտնություն»

8. Մենչ /Արմեն Պետրոսյան/ - «Լավագույն պրոդյուսեր»

9. Նիկ Եգիբյան - «Ամենսաէներգետիկ երգիչ»

10. Գայանե Ասլամազյան - «Լավագույն հեռուստատեսային դեմք»

11. Եգոր Գլումով - «Լավագույն ռադիոհաղորդավար»

12. Մեգգի - «Փոքրիկ հաղորդավարուհի»

13. Կարեն Օհանյան - «Փոքրիկ հաղորդավար»

14. Ջիվան Գասպարյան կրտսեր - «Արժանի հետնորդ»

15. «Աջ թե Ձախ/Արկադի Շուշանյան» - «Տարվա ռեյթինգային հաղորդում»

16. Ամարաս - «Ամենապահանջված պարային համույթ»

17. Գևորգ Մարտիրոսյան - «Միջոցառումների ամենապահանջված երգիչ»

18. Սոնե Սիլվեր - «House ոճի լավագույն երգչուհի»

19. Նանուլ - «Ամենասպասված փոքրիկ երգչուհի»

20. Դավիթ Թադևոսյան «Լավագույն դերասան»

21. Վրեժ Կիրակոսյան - «Նեո Դասական ոճի լավագույն երգիչ»

22. Զարուհի Բաբայան - «Բոլոր սերունդների սիրելի երգչուհի»

23. Էմմա Պետրոսյան, Արամո - «Սիրված աստղային զույգ»

24. Սոֆի Դևոյան - «Լեգենդար Պարուհի»

25. Անահիտ Հարությունյան - «Կրթության ոլորտում լավագույն կին ղեկավար»

26. Հայկ Պետրոսյան - «Սիրված երգիչ-դերասան»

27. ElSi «Լիանա Սարգսյան» - «Լավագույն նորաձևության տուն»

28. Մայա Պողոսյան - «Ամենաոճային խմբագիր»

29. EL - «Ամենանորաձև ամսագիր»

30. Մարիկա Թունյան - «Ամենապահանջված մոդել»

31. Լուսինե Թովմասյան - «Ամենահայտնի գեղեցկուհի»

32. Իրինա Թովմասյան - «Բարություն տարածող գեղեցկուհի»

33. Ատեքս - «Լավագույն մոդելային գործակալություն»

34. Բագրատունի - «Տարվա էսթետիկ բժշկակության կենտրոն»

35. Լիդուշիկ - «Մանկություն խորհրդանշող երգչուհի»

36. Յանա Հովհաննիսյան - «Սիրված փոքրիկ երգչուհի»

37. Միհրան Ծառուկյան - «Ամենասիրված երգիչ»

38. Մարջան Ավետիսյան - «Տարվա դերասանուհի»

39. Գրիգոր Դանիելյան - «Լավագույն հումորային դերասան»

40. Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան - «Գեղեցիկ աստղային զույգ»

41. Հայկ Սոլար & Առնի Ռոք - «Լավագույն երաժշտական DJ պրոդյուսերներ»

42. Արթուր Մկրտչյան - «Տարվա հնչյունային ռեժիսոր»