Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը` արքայազն Ուիլյամը և նրա կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթը,  մեկնել են հագստանալու Կարիբյան Մյուստիկ կղզի, որը հայտնի է «միլիոնատերերի կղզի» անունով: Գրում է «The Sun» պարբերականը:

Թագավորական զույգը իրենց հանգիստը անցկացնում են շքեղ աեռանձնատանը, որն շաբաթական արժեքը կազմում է 19 հազար ֆունտ ստերլինգ: Առանձնատան պատուհանները դուրս են գալիս դեպի Կարիբյան ծովը: Զոյգի հետ միասին կղզիում հանգստանում են նաև Քեյթի ծնողները:

Ականատեսների խոսքերով` Քեյթի առողջական վիճակն արդեն լավ է:

«Ուիլյամը և Քեյթը գտնում են, որ դքսուհու առողջական վիճակը չի խանգարում 8 ժամանոց թռիչք իրականացնել»,- գրում է The Sun-ը: