"Գիտակների հայկական ասոցիացիան" խորապես վշտացած է հասարակական գործիչ, մեր կազմակերպության անդամ և երկար տարիների խաղավար Կարեն Արշակի Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Կարենի հարազատներին, մերձավորներին և ընկերներին:
"Գիտակների հայկական ասոցիացիան" իր զորակցությունն է հայտնում Կարեն Վարդանյանի բարեկաներին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Դժվար է պատկերացնել և ընդունել այն միտքը, որ Կարենին այլևս չենք տեսնելու մեր կողքին:
Վստահեցնում ենք, որ հետևելու ենք մարտի17-ին տեղի ունեցած զարհուրելի սպանության դատական գործի ընթացքին և համոզված ենք, որ այդ ստոր արարքը կատարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` ընդհուպ մինչև մահապատիժ:
Հանգչիր խաղաղությամբ Կարեն ջան, Աստված անմեղ հոգիդ լուսավորի:
01 ապրիլի 2016 թ.