Ըստ դատահոգեբուժական փորձաքննության, Վալերի Պերմյակովը խրոնիկ հոգեկան հիվանդութամբ չի տառապել ու չի տառապում, սակայն ունի անձի ընդհանուր զարգացման շեղումներ, և մարդու մակերեսային, պարզունակ անհատականություն, որոշակի մանկամտություն, հուզական ռեակցիաների միօրինակություն, պրիմիտիվություն:
Այս մասին հայտնի դարձավ այսօր հերթական դատական նիստին գործով փաստաթղթերի հրապարակման փուլում:
«Հանցագործությունը կատարելու ժամանակահատվածում գործել է գիտակցված, հարկ է նրան ճանաչել մեղսունակ: Նա կարող է ճիշտ հասկանալ գործի համար կարևոր հանգամանքը, կարող է մասնակցել քննչական աշխատանքներին»,- ասել է մեղադրող դատախազը:
Նշենք, որ այսօր դատարանում մթնոլորտը չափազանց լարված էր, քանի որ ներկայացվում էր նաև երեխաների սպանության մանրամասները: Աղմուկ բարձրացվեց դատարանում, որոշ հարազատներ անգամ լաց լինելով դուրս եկան դահլիճից: