«Համացանցային հետախույզներ» ունեն նաև ադրբեջանցիները։ Վերջիններիս կողմից այս պահին ակտիվորեն տարածվում է Մարտակերտի շրջանի ծայր հյուսիսարևելյան Թալիշ բնակավայրի գրավման լուրը, իբր մենք կորցրել ենք զորամասն ու գյուղը։
Բոլորիդ ստուգապես հավատացնում եմ, որ լուրը սուտ է, ավելին, Թալիշի ուղղությամբ, ինչպես հայտնել էի ավելի վաղ գրածս հանրագրում, ադրբեջանցիների վիճակն, ընդհակառակը, բավականին ծանր է։
Բոլորին կոչ եմ անում ադրբեջանական լրատվամիջոցներում Թալիշի առման մասին լուրեր հանդիպելիս չխաբվել։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Էլբակեան Էդգարը: