ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտում իրավիճակի աննախադեպ սրման մասին լուրերով: Այս մասին հաղորդդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պուտինը երկու կողմերին կոչ է արել պահպանել զսպվածություն:
«Նախագահ Պուտինը կոնֆլիկտի երկու կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը և զսպվածություն դրսևորել»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: