Լեռնային Ղարաբաղից «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել պայմանագրային և ժամկետային երեք զինծառայողներ։ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի փոխանցմամբ, նրանք վնասվածք են ստացել որովայնի և կրծքավանդակի շրջանում։ Բժիշկները երեքի վիճակն էլ գնահատում են կայուն ծանր։