Շփման գծում իրավիճակի սրումը հաշվի առնելով, ինչպես նաև՝ հաշվի առնելով ԵԱՀԿ-ի դերը կարգավորմանն աջակցելու գործում՝ Վիեննայում հաջորդ շաբաթ պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների շրջանակում կհավաքվի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք, ինչպես սպասվում է, կտեղեկացնեն ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից բաղկացած Մինսկի խմբի անդամներին իրավիճակի և ձգձգված հակամարտության արագ կարգավորմանն աջակցելու ուղիներ որոնելու ուղղությամբ համանախագահների հետագա քայլերի մասին:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպությունում աղբյուրը: