Ադրբեջանում երևի կարծում են, թե երբ ուզեն կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները։ Սխալը նրանք անցած գիշեր են թույլ տվել ու հիմա չեն կարող այդքան հեշտ փախչել պատասխանատվությունից։ Զինադադարի համար նրանք ընդամենը մեկ ճանապարհ ունեն՝ պիտի խնդրեն պաշտոնական Ստեփանակերտից։ Գլխներին տան ու խնդրեն։ Մնացած բոլոր հնարավորություններից իրենք են իրանց զրկել։
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: