Արդեն իսկ քանիցս ստուգված և հայտնի փաստ է, որ ռազմաճակատի հյուսիսարևելյան հատվածում գտնվող ադրբեջանական Թարթառ (Միր-Բաշիր) քաղաքից ամբողջությամբ էվակուացվել են կանայք և երեխաները․ ըստ էության, քաղաքացիական անձ չկա այլևս Թարթառում։
Էլբակեան Էդգարի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: