Տրամաբանորեն մակաբերելի է, որ նման մասշտաբի գործողությունները «գրչի մեկ հարվածով» և մեկ րոպեում դադարեցվել չեն կարող։ Ադրբեջանի նպատակը արդար կողմի պատրանք ստեղծելն է և հետագա գործողությունների (որ հենց հիմա էլ ընթանում են) պատասխանատվությունը, այդ թվում՝ միջազգային լրատվադաշտում, հայերիս վրա գցելն է։
Էլբակեան Էդգարի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր․ Հարգելիներս Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա։