Այսօր արմավիրցիների խնդրանքով, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Պարույր Հայրիկյանի որոշմանը՝ ՍԴ չդիմելու: Նա այսպիսի հայտարարություն արեց, որ իրեն իրավունք է վերապահելու մտածելու այն, ինչ մտածում է. «Ես չեմ հասկանում այդ բացատրությունները, թե չեղած ԿԳԲ: Բռնեիք, ա՛յ մարդ, խոսալու տեղը: Ես ինձ իրավունք եմ վերապահելու ինչ ուզում եմ՝ մտածեմ, եղա՞վ: Եվ այն զորակցության բանը, որ իմ մեջ կար 3 օր առաջ՝ անհետացել է: Ես հիմա աղոթում եմ Աստծուն, որ բռնեն: Այդքան բան: Այսօր նաեւ հայտարարություն է արել, որ թող թեկնածուները դիմեն,-գրում է aravot.am-ը: Այո, ես էլ իրավունք ունեմ դիմելու: Բայց դա նույնն է, որ մեկը ավտոյի տակ է ընկնում, իրան ասես գնա բողոքի, ինքն ասի՝ է դու էլ ես տեսել, դո՛ւ գնա բողոքի: Բայց դու ես չէ՞ ընկել ավտոյի տակ: Ես ցավում եմ, բայց դա իրա պրոբլեմն ա: Այլ մեկնաբանություններ չեմ անում»:


