<<ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ (՞) ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայրենակիցնե՛ր, այս պահին «Օդնոկլասնիկի» ցանցում արված մի գրառում ակտիվորեն տարածվում է ՖԲ-ում, այն մասին, թե իբր լիբանանահայերը Լիբանանից պատրաստվում են գալ ու մեկնել ռազմաճակատ։ Հարգելով բոլոր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը՝ միևնույն ժամանակ այս տեսակ լուրերը համարում եմ տեղեկատվական «ճակատի» համար խիստ վտանգավոր ականներ, որոնք կարող են ի նպաստ ծառայել թշնամուն։ Հատկապես պետք է զգույշ լինել՝ հայ-ադրբեջանական պատերազմի շուրջ մերձավորարևելյան կամ իսլամական «սոուսներ» խառնելիս։
Խնդրանքս է՝
ա․ չհավատալ և չտարածել կեղծ այդ լուրը;
բ․ եթե ցանկություն ունեք, գրե՛ք ինձ անձնական նամակ, որ ձեզ ուղարկեմ այդ գրառման հղումը՝ «Օդնոկլասնիկում» տեղում բլոկ անելու համար>>։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդգար Էլբակեանը։